Թեհրանը հայտնել է Իրանի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժությունների անցկացման մասին

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Իրանի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները մեկօրյա զորավարժություններ են անցկացրել՝ ահաբեկչության դեմ պայքարի և Արաքսի վրա ամբարտակի կայուն անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Քերիմ Չեշակը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Այս զորավարժության նպատակն է ապահովել առողջ ռազմական ծրագիր՝ օգտագործելով տարբեր օպերատիվ մարտավարություններ և տեխնիկա ահաբեկչական ուժերի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, մշակել համատեղ շտաբներ և հետախուզական միջոցառումներ՝ ցանկացած տեսակի սպառնալիքների դեմ պայքարելու համար, փոխանցել գիտելիքներ և փորձ»,- ասել է նա։

Խոսելով զորավարժությունների նպատակների մասին՝ Չեշակը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական և գործառնական մակարդակով երկու երկրների զինված ուժերի համատեղ հանձնաժողովի միջոցով, խաղաղության պահպանումը և ընդհանուր շահերի պաշտպանությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գոտում կայուն անվտանգության զարգացման համար։ Ըստ նրա՝ զորավարժությունների կարևորագույն ուղերձը տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատումն է։

Ըստ բարձրաստիճան զինվորականի՝ զորավարժությունն անցկացվել է չորս փուլով, որոնք ներառում են հետախուզական գործողություն՝ անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների մասնակցությամբ, սահմանապահ պարեկային գործողություններ, դարանակալումների կազմակերպում, հրետանային և օդային հարվածների կիրառում։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ 2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ հունիսի 12-ին Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում մարտավարական զորավարժություններ են անցկացվելու։ Նշվում էր, որ անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ավիամիջոցների, ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է հրամանատարների որոշումներ կայացնելու հմտություններին ու պրոֆեսիոնալիզմին, ինչպես նաև՝ ստարաբաժանումների միջև հաղորդակցության բարելավմանը։

Հաղոդվում էր, որ Թեհրանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Իրանի տարածքում զուգահեռաբար անցկացվելու են մարտավարական զորավարժություններ՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ։ Զորավարժությունները, որոնք անցկացվելու են երկու երկրներում, համակարգված իրականացվելու են «հնարավոր սադրիչ և դիվերսիոն գործողություններից պաշտպանության համար» տարբեր առաջադրանքներ։

Էմմա Չոբանյան