Գազայի հատվածի քաղաքների և բնակավայրերի վրա վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տվյալները «Տելեգրամ» ալիքում հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը: «Իսրայելական ագրեսիայի 197-րդ օրը զոհերի թիվը 34 հազար 12-ից հասել է 34 հազար 49-ի, իսկ վիրավորներինը՝ 76 հազար 833-ից …

