ՊԵԿ-ը բացահայտել է տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ

Լուրեր

06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ Է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են:

Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ: Պարզվել է, որ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող՝ PIXEL ապրանքային նշանի ներքո գործող 5 տնտեսվարող, 2016-2021 թվականների ընթացքում թերհայտարարագրել է 15.277.732.628 ՀՀ դրամ իրացման շրջանառություն, որի արդյունքում չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ 5.036.118.427 ՀՀ դրամ հարկ։

5 տնտեսվարողի՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու վերաբերյալ առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից նախախաձեռնված քրեական վարույթով իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու վարույթային գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, դրան օժանդակելու առերևույթ դեպքեր։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 5 տնտեսվարողի փաստացի իրական շահառու հանդիսացող Խ.Պ-ն և Ա.Պ-ն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերված և մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքներն իրացրել են առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու, որի արդյունքում էլ ձևավորվել է ստվերային շրջանառությունը։

Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, որի արդյունքում խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության աշխատակիցների կողմից 2024 թվականին մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր, որից հետո քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Հանցավոր խմբի անդամներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանավորումը, որից հետո կալանավորումը որպես խափանման միջոց երկարաձգվել է 1 անձին 1 ամսով, իսկ մյուսինը՝ 2 ամսով։ Նախաքննությունը շարունակվում է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։