Կանադան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում․ Թեհրանը սա թշնամական քայլ է որակել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Կանադան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Երկրի կառավարությունը նշում է, որ կան ողջամիտ բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիտակցաբար իրականացրել, փորձել է իրականացնել, մասնակցել կամ օժանդակել է ահաբեկչական գործողություններին, գրում է Current time-ը։

Հանրային անվտանգության հարցերի նախարար Դոմինիկ Լըբլանը հայտարարել է, որ Կանադան «կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»։

«Իրանական ռեժիմը հետևողականորեն դրսևորել է մարդու իրավունքների լիակատար անտեսում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, ինչպես նաև պատրաստակամություն է դրսևորել խախտել միջազգային իրավական կարգը։ Մեր կառավարությունը միշտ հանդես է գալու մարդու իրավունքների համար և միջոցներ ձեռնարկելու նրանց դեմ, որոնք փորձում են խախտել մեր ապրելակերպը, ինչպես այստեղ՝ Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

Այս որոշումից հետո Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել կանադացիներին լքել Իրանը՝ ձերբակալություների վտանգի պատճառով։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է այս քայլը՝ Կանադայի կառավարության որոշումը համարելով թշնամական, որը հակասում է միջազգային իրավունքի չափանիշներին ու սկզբունքներին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Այս անպատասխանատու և սադրիչ քայլը համահունչ է այն սխալ ուղուն, որով Կանադայի կառավարությունն ավելի քան մեկ տասնամյակ գնում է պատերազմ հրահրողների, մարդու իրավունքների իսկական ոտնահարողների և ահաբեկչության հիմնական հիմնադիրների ազդեցության տակ»,- ասել է նա։

Քանանին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական և իրավական հիմք ունի, որը բխում է Իրանի Սահմանադրությունից, և զինված ուժերի այլ ճյուղերի հետ միասին պատասխանատու է երկրի ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության համար, ինչպես նաև պայքարում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ։

Նա նաև հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համաչափ և փոխադարձ պատասխան տալ միջազգային իրավունքի և Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ ուղղված այս գործողությանը։