Այսօր թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։ Ալիևն ասել է, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է «եղբայրական Թուրքիա»: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և …

