Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ նրան շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքներն օգտակար կլինեն «թուրք-ադրբեջանական հարաբերություններին և եղբայրական ադրբեջանական ժողովրդի համար»: «Ադրբեջանն ընտրական գործընթացի ընթացքում ենթարկվեց որոշ անարդար պրակտիկայի։ Մենք մեր բուռն արձագանքն ենք հայտնել Եվրոպայի …

