Թուրքիայի երիտասարդների շուրջ 56%-ը ցանկանում է ապրել արտերկրում

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի երիտասարդների շուրջ 56 տոկոսը կցանկանար ապրել արտերկրում, եթե հնարավորություն ունենար։ Այս մասին է վկայում է«Երիտասարդությունը, արժեքները և ապագան երկրորդ դարի շեմին» հետազոտությունը, որն անցկացվել է Հիսարի դպրոցների հումանիտար և հասարակական գիտությունների հետազոտական ​​կենտրոնի կողմից՝ KONDA հետազոտական ​​ընկերության հետ համատեղ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցումն անցկացվել է 78 շրջաններում՝ 3147 հարցվածների մասնակցությամբ, որոնցից 930-ը՝ 15-29 տարեկան: 15-24 տարեկան երիտասարդների շրջանում կրթությունից դժգոհության մակարդակը կազմել է 71 տոկոս, որոնց մեծամասնությունը ուսանողներ են։ Եկամտի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ նվազել է կրթությունից բավարարվածության մակարդակը։

Հարցվածների 43 տոկոսի կարծիքով՝ կանայք տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ չունեն։ Նույն ցուցանիշը երիտասարդ կանանց մոտ հասնում է 50 տոկոսի։

15-24 տարեկան երիտասարդների գրեթե 60 տոկոսը ցանկացել է ապրել արտերկրում, «եթե նման հնարավորություն տրվի»։ 25-29 տարեկանների շրջանում նույն ցուցանիշը փոքր տարբերությամբ նվազել է, բայց այն դեռ կեսից ավելի է։

Թեև իրենց ապրելակերպը «ժամանակակից» բնութագրողների 62 տոկոսը կցանկանար ապրել արտասահմանում, «կրոնական պահպանողականների» շրջանում այս ցուցանիշը իջել է մինչև 28 տոկոս։

Մինչ ընդհանուր բնակչության 46 տոկոսը հավատս չունի ապագայի նկատմամբ, երիտասարդների շրջանում այս ցուցանիշը նվազել է մինչև 39 տոկոս:

Երիտասարդ կանայք ավելի հոռետես են իրենց ապագայի նկատմամբ, քան երիտասարդ տղամարդիկ:

Երիտասարդների երկու երրորդն ասել է, որ Թուրքիայում խոսքի ազատություն չկա։ Հարցին՝ ինչի՞ն պետք է ամենաշատ ուշադրություն դարձնել, պատասխանները ներառել են՝ ուժեղ տնտեսություն, արդարություն, համաշխարհային մակարդակի կրթություն, առողջապահություն, արժանիքներ, գենդերային հավասարություն և շրջակա միջավայրի պաշտպանություն։

Էմմա Չոբանյան