Դատարանն ազատ է արձակել Ջուլիան Ասանժին․ նա մեկնել է Ավստրալիա

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Հյուսիսային Մարիանյան  կղզիների դաշնային շրջանային դատարանում (ԱՄՆ տարածք Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում) ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի շրջանակում իրեն մեղավոր է ճանաչել դավադրության մեջ՝ ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և հրապարակելու համար: Դատավոր Ռամոնա Մանգլոնան նրան ազատ արձակելու որոշում է կայացրել՝ բրիտանական բանտում արդեն իսկ անցկացրած ժամանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է Current time-ը։

«Ես համարում էի, որ Առաջին ուղղումը (ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը խոսքի ազատության մասին, ըստ որի՝ «Կոնգրեսը չպետք է ընդունի խոսքի կամ մամուլի ազատությունը սահմանափակող օրենք») պաշտպանում է այս գործունեությունը, բայց ես ընդունում եմ, որ դա լրտեսության մասին օրենքի խախտում էր»,- դատարանում ասել է 52-ամյա Ասանժը:

Երեք ժամ տևած լսումներից հետո Ջուլիան Ասանժը լքել է դատարանի շենքը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Այնուհետև նա մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրալիա:

Բոլոր մյուս և ավելի ծանր մեղադրանքները, որոնք կարող էին հանգեցնել երկարատև ազատազրկման, հանվել են։ ԱՄՆ իշխանությունները նաև հետ են կանչել նրա արտահանձնման մասին դիմումը։

Ասանժը 1901 օր անցկացրել է Լոնդոնի «Բելմարշ» խիստ ռեժիմի բանտում։ ԱՄՆ-ում նրան, ի թիվս այլ բաների, մեղադրում էին Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հիմնական անձը, որը կազմակերպել էր արտահոսքը, զինծառայող Բրեդլի (Չելսի) Մենինգն է, իսկ WikiLeaks-ը հրապարակել է միայն փաստաթղթերը։