Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները վերելակի հորանից դուրս …