Ռուսաստանը Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում հանրապետության ռազմական դոկտրինի և անվտանգության հայեցակարգի քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռազմավարական զենքն այստեղ վերադարձնելու կարիք չկա։ Սակայն տակտիկական զենքի մասին խոսք լինել էլ չի կարող, դրանք պետք է լինեն Բելառուսի տարածքում»,- ասել է Լուկաշենկոն: …

