Չենք ճանաչում և անհեթեթ ենք համարում․ Պեսկովը՝ Շոյգուին և Գերասիմովին կալանավորելու ՄՔԴ-ի օրդերների մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանը չի ճանաչում և անհեթեթ է համարում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին կալանավորելու՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը, համապատասխան կանոնադրության անդամ չենք։ Հետևաբար, մենք չենք ճանաչում այդ օրդերները, դրանք համարում ենք բավականին անհեթեթ, ինչպես և նախորդ երկու օրդերները, որոնք վերաբերում էին պետության ղեկավարին ու երեխաների օմբուդսմենին»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին կալանավորելու օրդեր էր տվել։

2023 թվականի մարտի 17-ին էլ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինին և երեխաների օմբուդսմեն Լվովա-Բելովային կալանավորելու օրդեր էր տվել։