Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հերքելով տեղեկությունը, թե կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրականությանը չի համապատասխանում։ …

