ՌԴ-ն առանց Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի չէր կարող ԼՂ-ն վերցնել ՀՀ-ից, տալ Ադրբեջանին. իրենք մասնակից են եղել․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ն և ՀՀ-ն հարաբերությունների կարգավիճակը բարձրացրին Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի, ինչպիսին առկա է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան են ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալներ։ Ո՞րն է Ռուսաստանի և Ադրբեջանի մտահոգությունը Հարավային Կովկասում, որ դատապարտեցին Ֆրանսիային՝ Հայաստանին «Սեզար» տեսակի հրետանի վաճառելու համար։ Հնարավո՞ր է վտանգ են տեսնում ռեգիոնում Արևմուտքի դիրքերի ուժեղացման, որը կարող է քանդել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ձևավորած տանդեմը, որը ռեգիոնում դոմինանտ դառնալու հավակնություն ունի։ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Factor TV-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցին, այսպիսի կարծիք է հայտնում․

«Թուրքիան չի՛ կարող ԱՄՆ-ին առարկել, որ ՀՀ-ի բանակը պիտի զինվի՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նապատով, թուրքերը կոշտ չեն խոսել Ֆրանսիայի զենքի վաճառքի մասին։ Մեծ նվաճում է Ֆրանսիայից և Հնդկաստանից այդ զենքերը ստանալը։ Թուրքիան շատ կոշտ առարկելու է ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ ՀՀ-ին զինելու հարցում, երբ սկսենք բավարար զինվածություն հասնել»։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հայտարարեց․ «ՌԴ-ն եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել, սա է եղել իրականությունը։ Այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից։ Առանց ՌԴ-ի թույլտվության այս պատերազմը տեղի չէր ունենա»։ Ղուկասյանը պնդեց, թե ՌԴ-ն առանց Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի չէր կարող ԼՂ-ն վերցնել ՀՀ-ից, և Ադրբեջանին տալ։ Ըստ նրա՝ նրանք մասնակից են եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան