Առանց արյան Ուկրաինայի մոտ չստացվեց դեպի ԵՄ գնալ․ ՌԴ-ի պես հարևան ունենք, որը ԽՍՀՄ-ը վերստեղծելու նպատակ ունի․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երեկվանից մեկնարկեցին Ուկրաինայի և Եվրամիության բանակցություններն անցամակցության շուրջ։ Հունգարիան խնդիրներ էր առաջացնում Ուկրաինայի համար։ Թեև Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կատարել է անդամակցության բանակցությունները սկսելու բոլոր նախապայմանները, սակայն Հունգարիան առարկություններ ուներ բանակցության մեկնարկի շուրջ՝ պնդելով, թե Կիևի քայլերը բավարար չեն Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարցում։ Ի վերջո՝ Ուկրաինան հանձնառություն ստանձնեց, պարտավորվեց պարբերաբար զեկուցել ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների առաջընթացի մասին։ Հայաստանում ևս առկա են լայն քննարկումներ՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով։ Վարչապետի և ԱԳ նախարարի այն հայտարարություններից հետո, որ հայ ժողովուրդը և կառավարությունը ունեն եվրոպական ձգտումներ, Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին ՀՀ-ի հետ սկսել բանակցություն։ Օրերս էլ ԱԺ-ում լսումներ էին։ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը ևս ունի եվրոպական ապագա, բայց Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ արյան գնով է․ «Ուկրաինայի մոտ չստացվեց առանց արյան դեպի ԵՄ գնալ՝ ՌԴ-ի պես հարևան ունենալու պատճառով, որը ԽՍՀՄ վերստեղծելու նպատակ ունի։ ՀՀ-ն չդիմադրեց ՌԴ-ի ճնշմանը՝ ԵՄ չգնաց, բայց տեսանք 44 օրյա պատերազմ, Արցախը կործանվեց, մինչդեռ ՌԴ-ն պիտի երաշխավոր լիներ ՀՀ համար։ ՌԴ-ն Ուկրաինան իր մասը կդարձներ, եթե ըմբոստացման ճանապարհով չգնայինք, ստիպված եղանք գնալ դիմադրելու ճանապարհով՝ կորցրինք տարածքներ, բայց դիմադրեցինք, պայքարը միակ ճանապարհն է։ Մեր կորցրած հողերը պիտի վերադարձնենք։ Եթե Ուկրաինան հանձնվի ագրեսոր ՌԴ-ին, սոսկալի պատմություն կսկսվի ՀՀ-ի և աշխարհի համար՝ ՌԴ-ն կուժեղանա, ավտորիտար ռեժիմները կուժեղանան։ ԵՄ-ն ունի Ուկրաինայի կարիքը, և սկսվեց բանակցություն՝ անդամակցելու հարցով, և այսօր մենք ստանում ենք Արևմուտքի աջակցությունը»,- նշեց Բոժկոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան