Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես տեղեկատվություն է ներկայացվել ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, …

