Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- գրել է Բաղդասարյանը։

