Ռուսաստանի քաղաքացիությունից զրկված անձանց կթույլատրվի երկրում մնալ 15-ից 90 օր՝ կախված իրավիճակից։ Դա բխում է ՆԳՆ-ի մշակած օրինագծից, գրում է «Իզվեստիան»։ Ըստ աղբյուրի՝ նախարարների կաբինետում նախագիծը հավանություն է ստացել օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովի կողմից։ Այժմ այն կփոխանցվի Պետդումայի քննարկմանը։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից մեկնելու համար 90-օրյա ժամկետ կտրամադրվի նրանց, ում քաղաքացիությունը դադարեցվում է կամավոր հրաժարվելու դեպքում։ …

