Lոլիկը քանդում, ծաղիկ են աճեցնում. ինչու պոմիդորի գինը շուկայում չի իջնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
Բոլորը

Ամռան կեսն է, բայց լոլիկի գինը չի իջնում ու չի իջնում․ այս օրերին մանրածախ շուկայում 1 կիլոգրամի գինը հասնում է մինչև 800 դրամի։

Լոլիկի մշակությամբ զբաղվող ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը բացատրում է՝ բերքը թանկ է մի քանի պատճառով։ Այսօր սպառողի սեղանին հայտնվող լոլիկը հիմնականում ջերմատներից է, բաց դաշտի բերքն այս տարի քիչ է, եղածն էլ որակով չէ։

Վարուժան Խոդեդանյանը չի հիշում մեկ այլ տարի, որ եղանակը լոլիկ աճեցնելու համար այսքան անբարեհաճ գտնվի․ ամռանը տեղացած հորդառատ անձրևներն իրենց բացասական հետևանքներն են թողել։

«Բաց գրունտում այսօր ստանում են նախատեսվածից ավելի քիչ բերք, մոտ 30 տոկոսով պակաս, շուկայում պահանջարկ կա, բայց ապրանք չունենք, դրա համար էլ գինը բարձր է»,- ասաց ֆերմերը։

Խոդեդանյանը 1500 քառակուսի մետր մակերեսով հինգերորդ սերնդի ջերմատանն աճեցրած լոլիկի բերքից չի դժգոհում։ Ձմռանը սաստիկ ցուրտ չի եղել, ջերմոցը տաքացնելու համար էլ էներգակիրներ քիչ են օգտագործել։ Եթե անցած տարի լոլիկի 1 կիլոգրամի ինքնարժեքը 400 դրամ է կազմել, ապա այս սեզոնին՝ 100 դրամով պակաս։ Ֆերմերը վստահեցնում է՝ այս գործը եկամտաբեր է։

«1 քառակուսի մետրի համար ամեն վեգետացիայի դեպքում կարելի է 4000-5000 դրամ ստանալ։ Եթե ունես, օրինակ, 1000 մետր ջերմատուն, դու 5 միլիոն եկամուտ կունենաս, եթե նորմալ ամեն ինչ անես՝ մշակես, պարարտացնես»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Ֆերմերն այս ջերմատունը միայնակ է աշխատեցնում, նոր տեխնոլոգիաների շնորհիվ գործը նախկինի համեմատ 30 տոկոսով պակասել է։ Խելացի ջերմոցը կառավարելու համար բավական է ծրագիրը ներբեռնել հեռախոսի մեջ և մեկ հպումով միանում ու անջատվում են տաքացման և հովացման համակարգերը։

Թեև խելացի ջերմատանը ձեռքի աշխատանքը կրճատվել է, այնուամենայնիվ, մարդկային ուժի կարիք կա բույսերը խնամելու և բերքահավաքի համար։ Ջերմոցատիրոջի խոսքով՝ այսօր աշխատողների լուրջ խնդիր կա։

«Ես հիմա աշխատում եմ Իրանից եկած աշխատողներից հետո, շատ ջերմատներ աշխատում են հնդիկների հետ, բերում սովորեցնում են։ Մեր երիտասարդությունը չի սիրում գյուղատնտեսությունը»,- նշեց ֆերմերը։

Ի տարբերություն Վարուժան Խոդեդանյանի, հարևան ֆերմեր Արմեն Սիմոնյանը 24 տարի լոլիկ մշակելուց հետո 5 000 քառակուսի մետր մակերեսով ջերմատունը քանդել է։ Նա սրտնեղում է, որ ամեն տարի լոլիկի գնի հետ կապված խնդիրների պատճառով շահույթ ստանալը գրեթե անհնարին է դարձել։ Հիմա ջերմատան մի հատվածում հազար է աճեցնում, մյուսում էլ վարունգի և պղպեղի նոր տեսակներն է փորձարկում։

«Այս տարի ես անցել եմ սալաթների, տարբեր տեսակի սալաթներ եմ մշակում։ Թեև աշխատանքը մի քիչ ավելի հանգիստ է ու մի քիչ էլ ավելի քիչ ենք փող աշխատում, գոնե գիտեմ՝ աշխատանք ունեմ»,-հավելեց նա։

Սիմոնյանը միակը չէ, որ հրաժարվել է լոլիկ աճեցնելուց․ ասում է՝ իր շրջապատում շուրջ 4 հեկտար լոլիկի ջերմոց է քանդվել, տեղը ծաղիկ են աճեցնում։ Ֆերմերը դեռ պարտք է բանկերին, ջերմատունը վարկով է կառուցել և դեռ չի ստացվում վարկերը մարել։ Ըստ Արմեն Սիմոնյանի՝ ոչ միայն տեղական շուկայում կա վաճառքի խնդիր, այլև արտահանումն է բարդացել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում նաև պակասել է մեր երկիր ներմուծված լոլիկի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում Իրանին և Վրաստանին, քիչ ծավալով բերվել է նաև Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Արաբական միացյալ էմիրություններից։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից լոլիկի արտահանումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է կրկնակիից ավելի․ այս պահին լոլիկ արտահանում ենք միայն Ռուսաստան և Բելառուս։

Մանրածախ շուկայում լոլիկի գնի հետ կապված ֆերմերների կանխատեսումները լավատեսական չեն․ կարծում են՝ առաջիկայում գնի նվազում դժվար թե լինի։ Ջերմատների բերքն արդեն սպառվում է, իսկ բաց դաշտում ցանքատարածությունները կրճատվել են։

Մանյա Պողոսյան