Կրեմլը սպառնաց․ՌԴ-Ադրբեջան դաշինքը ուզում է զինաթափել ՀՀ բանակը, հեղաշրջում անեն՝ եվլախյան էլիտային իշխանության բերեն․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ «Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»։ Ահա այսպես է նա մեկնաբանել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրման ԵՄ որոշումը։ Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար «դաշնակից և եղբայրական երկիր է»։

Իսկ Զախարովան ասել է, թե Եվրամիության՝ Հայաստանի զինված ուժերին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը բացառապես Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացելու աշխարհաքաղաքական նպատակ է հետապանդում։

«ՀՀ-ի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իրենց կործանարար ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում տարածելու համար։ Ուկրաինայի օրինակից երևում է, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ՝ պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին», – ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ «տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ոչ մի լավ բան չեն բերի Արևմուտքի՝ «բաժանիր և տիրիր», «հրահրիր և գժտեցրու», ինչպես նաև Հարավային Կովկասը զենքով լցնելու սկզբունքները»: ՌԴ ԱԳՆ-ն մոռանում է, որ Ադրբեջանին ինքն է միլիարդների զենք վաճառել՝ 2011-2020 թվականների դառնալով թիվ մեկ մատակարարը։ Փաստն այն է, որ ՌԴ-ն ոչ միայն զենք չի վաճառում Հայաստանին, այլև թե՛ ԵՄ-ին, թե՛ Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զենք վաճառելու, անվտանգային օգնություն հատկացնելու համար։ Բաքուն և Մոսկվան նույն բառապաշարն են օգտագործում, թե այդ զենքի տրամադրումը ՀՀ-ին պատերազմի հրահրման նպատակով է։

«Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանի հետ զրույցում անդրադարձանք հետևյալ հարցերին՝ ինչո՞ւ է ՌԴ-ն մտահոգ ՀՀ զինվելուց, եթե դաշնակից էր, ինչո՞ւ ՌԴ-ն չկանխեց ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումները և Արցախի օկուպացիան, ինչո՞ւ ՌԴ-ն զենք չի վաճառում ՀՀ-ին՝ ստանձնած լինելով նման պարտավորություն պայմանագրով, ինչո՞ւ է դաշնակից ընտրել Ադրբեջանին, որը երբ հարձակվում էր՝ ինքը չկատարեց անվտանգության ապահովման գործառույթը։

Էդգար Առաքելյանը նշում է․ «Կրեմլը սպառնում է ՀՀ-ին, որ եթե Արևմուտքին ընտրեք, կկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցածը։ Բայց երբ ՌԴ-ն էր ՀՀ-ի դաշնակից, մենք կոլապսի ենթարկվեցինք, փլուզվեց անվտանգային համակարգը, Արցախը բռնի տեղահանվեց։ ՌԴ-ն մեղադրեց ՀՀ-ին՝ զինվելու համար, որ չդիմադրենք իր ճնշմանը, և Ադրբեջանին միլիարդների զենք է տվել մեր դեմ։ ՌԴ-Ադրբեջան դաշինքը ՀՀ բանակը զինաթափելու նպատակ ունի, ահա ինչու՝ ընդդիմանում են ՀՀ-ի զինվելուն, որ նաև՝ հեղաշրջումով եվլախյան էլիտային իշխանության բերեն։

ԱԽ քարտուղարը բացահայտեց ՌԴ-ի նպատակը՝ ՀՀ-ին զենք չեն տալիս, որ թույլ լինենք՝ չդիմադրենք, միջանցք ստանան։ Ադրբեջանը ՌԴ-ի պրոքսին է ՀՀ-ի դեմ, և փաստն այն է, որ ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելով, նաև ռուսներից ենք պաշտպանվում, ահա ինչու՝ Մոսկվան դեմ է զինվելուն։ Սակայն կարող եմ ասել, որ տապալված են ռուս-ադրբեջանական մեյմունությունները նաև Իրանին ՀՀ-ի դեմ լարելու նպատակով։ Իրանի դեսպանի ասածն այն մասին էր, որ դեմ չէ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցությանը»,- նշեց Էդգար Առաքելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան