Ձեռնպահ մնալ Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից․ Բաքուն սպառնում է ՀՀ-ին և նրա «հովանավորներին»

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն անհանգստացած է տարբեր երկրների հետ Հայաստանի ռազմական համագործակցությունից ու Երևանին  մեղադրում է «սադրանքների» իրականացման մեջ։ Բաքվին մտագոհում են Հայաստանի ու ԱՄՆ-ի անցկացրած համատեղ զորավարժությունները, ԵՄ խաղաղության հիմնադրամից ՀՀ ԶՈՒ-ին 10 մլն եվրոյի ռազմական աջակցության հատկացումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի ռազմական համագործակցությունը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով նախնական փուլում ռազմական օգնության տրամադրումը 10 մլն եվրոյի չափով, ոգեշնչում է «օկուպացիոն» Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնելու և վկայում Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի պատրաստվելու մասին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Բաքուն, որը շարունակում է ակտիվորեն զինվել և միաժամանակ օկուպացիայի տակ պահել ՀՀ սուվերեն տարածքները, սպառնում է ՀՀ-ին։

«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե ​​մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցները»,- նշվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր հուլիսի 25-ին՝ ժամը 10:55-ին, Հայաստանի զինված ուժերի ԱԹՍ-ն ադրբեջանական  Թովուզի  շրջանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի վրայով փորձել է հետախուզական թռիչք իրականացնել։

Հավելենք, որ օրերս պաշտոնական Երևանը Բաքվին կրկին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Այս առաջարկին Բաքուն որևէ կերպ չի արձագանքել։

Էմմա Չոբանյան