Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմական դաշինք կնքել Իրանի դեմ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմական դաշինք ստեղծել իր երկրի հետ՝ «իրանական սպառնալիքին դիմակայելու համար»։ Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, Նեթանյահուն նաև կոչ է արել Վաշինգտոնին արագացնել Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը, որպեսզի կարողանա արագորեն հաղթել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը Գազայի հատվածում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը հակամարտություն չէ երկու քաղաքակրթությունների միջև, այլ «բախում քաղաքակրթության և բարբարոսության միջև, նրանց, ում համար կյանքը սուրբ է և նրանց, ովքեր փառաբանում են մահը»: Ըստ Իսրայելի վարչապետի՝ Իրանը կանգնած է և՛ ՀԱՄԱՍ-ի, և՛ լիբանանյան արմատական «Հեզբոլլահի» և Եմենի հութիների թիկունքում։ Նա Թեհրանի իշխող վարչակարգն անվանել է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքը։

Նեթանյահուն նաև խոսել է Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ ակցիայի մասնակիցներից, նրանց անվանել «Իրանի օգտակար հիմարներ»։ Իսրայելի վարչապետը նաև հերքել է այն մեղադրանքները, թե իսրայելական հարվածներն ուղղված են Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։ Նա պնդել է, որ իսրայելական բանակը միլիոնավոր թռուցիկներ է թողել, միլիոնավոր տեքստային հաղորդագրություններ է ուղարկել, հարյուր հազարավոր հեռախոսազանգեր է արել, որպեսզի կանխի պաղեստինցի խաղաղ բնակիչներին հնարավոր վնասը։

Ըստ Նեթանյահուի՝ ՀԱՄԱՍ-ն «իրենից կախված ամեն ինչ արել է՝ վտանգի ենթարկելու պաղեստինցի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ օգտագործելով նրանց որպես մարդկային վահաններ»։

«Եթե Գազայի հատվածում կան պաղեստինցիներ, որոնք բավարար քանակությամբ սնունդ չեն ստանում, դա ոչ թե այն պատճառով, որ Իսրայելն արգելափակում է նրանց հումանիտար օգնության առաքումը, այլ այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը թալանում է այն», – ընդգծել է Իսրայելի վարչապետը:

Մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը պահանջել էր Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տալ՝ նրանց մեղադրելով պաղեստինյան տարածքներում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

«Նեթանյահուն և Գալանտը պատասխանատու են պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ համատարած և համակարգված հարձակումների համար», – ասել էր Խանը: