Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, ովքեր սրտով և հոգով նշում են այս մեծ տոնը։ …