Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: «Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում: Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում»,- ասված է հաղորդագրության մեջ:

