Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժինը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին է տեղեկություն է ստացվել։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։ Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

