Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը․ գրում է armsport.am-ը։

Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին: Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացված կլինեն 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն վաղը՝ հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: