Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Ամերիկացի երկրաբանները՝ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի, պարզել են, որ Անտարկտիդայի ամենախոշոր շելֆային՝ Ռոսսա սառցադաշտը, ամեն օր ետ ու առաջ է շարժվում 6-8 սանտիմետրով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում:

Ռոսսա սառցադաշտը հսկա լողացող սառցե դաշտ է, որն իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի տարածքի հետ։
Գիտնականները պարզել են, որ սառույցի նման զանգվածի շարժունակությունը պայմանավորված է Անտարկտիդա մայրցամաքից դեպի օվկիանոս շարժվող սառցե հոսքերի ազդեցությամբ։

«Այս հանկարծակի շարժումները կարող են շելֆային սառցադաշտում սառցաշարժերի և սառցադաշտերի ճաքերի առաջացման գործում պոտենցիալ դեր խաղալ», – ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Դագ Վինսը:

Շելֆային սառցադաշտերը մայրցամաքային սառցադաշտերի և սառցե հոսքերի վրա որպես արգելակ են գործում՝ դանդաղեցնելով նրանց ճանապարհը դեպի ծով և սառցի մեծ մասի կուտակմանը մայրցամաքում: Եթե շելֆային սառցադաշտը քայքայվում է, այս հենարանը անհետանում է, և սառույցը կարող է ավելի արագ հալչել: Հասնելով օվկիանոս՝ նրանք նպաստում են ծովի մակարդակի բարձրացմանը:

Հետազոտողները չեն կարծում, որ տեղաշարժերն ուղղակիորեն կապված են մարդու գործունեությամբ առաջացած գլոբալ տաքացման հետ: Տեսություններից մեկը այն է, որ դրանք առաջանում են սառցի հոսքի հունում ջրի կորստից, ինչը այն առավել կպչուն է դարձնում: