Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «ռուսական օրենքի» դեմ Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիային։ Նախագահը, X սոցիալական ցանցում նկարագրելով Ռուսթավելի պողոտայում տիրող լարված իրավիճակը, խաղաղ բողոքի ցույցը և մյուս կողմում պատ կազմած հատուկջոկատայինների առկայությունը, գրել է․ «Քաղաքացիական հասարակության զանգվածային, խաղաղ ցույցերը «ռուսական օրենքի» դեմ Թբիլիսիում․ «Հատուկ ջոկատայինները» ջրցաններով պատրաստ են գործելու եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիների դեմ: …

