ՌԴ ՊՆ-ն հայտնել է 18 անօդաչուի ոչնչացման մասին երեք մարզերում և բռնակցված Ղրիմի տարածքում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է 18 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին երեք շրջանների և բռնակցված Ղրիմի տարածքում։ Գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի շրջանի, չորսը՝ Կալուգայի, երկուսը բռնակցված Ղրիմի և մեկը Բելգորոդի շրջանում։

«Крымский ветер» տելեգրամ-ալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ գիշերը հինգ պայթյուն է լսվել, այդ թվում՝ Կիրովսկոյե օդանավակայանի տարածքում, երկաթուղային կայարանի մոտ և Ջանկոյ շրջանում։

Բելգորոդի մարզում, ըստ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, օգոստոսի 30-ի առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են երեք բնակավայրերի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան էլ հայտնել է, որ չորս անօդաչու թռչող սարք են խոցել շրջանում։

Բրյանսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազն իր հերթին հայտնել է, որ շրջանի ուղղությամբ հարվածների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։