ԱՄՆ հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում․ դեսպան
Քաղաքականություն
30.08.2024 | 12:01Սևանա լճի տարածքում դեսպան Քվինը հետևել է Ջրային պարեկների վերապատրաստման դասընթացին, որն ապահովվում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և Արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի կողմից․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում»,- ասված է հաղորդագրությունում։