Իսրայելը համաձայնել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների համար մարդասիրական դադարի․ ԱՀԿ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է մի քանի օր շարունակ ինը ժամանոց մարդասիրական դադարների, մինչ պոլիոմիելիտի զանգվածային պատվաստումներ կիրականացվեն Գազայի հատվածում, որտեղ այս ամիս հիվանդության առաջին դեպքն է հայտնաբերվել նորածնի մոտ, փոխանցում է VOA-ն:

«Արշավը կսկսվի սեպտեմբերի 1-ին Գազայի կենտրոնական հատվածում և կտևի երեք օր։ Պատվաստումների ժամանակ երեք օրով մարդասիրական դադար կհայտարարվի»,- Գազայի հատվածից տեսակապի միջոցով լրագրողներին ասել է Պաղեստինի տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիկ Պիպերկորնը:

Նրա խոսքով՝ դադարը կգործի տեղական ժամանակով 6:00-ից 15:00-ն: Դադարները համաձայնեցվել են իսրայելական COGAT գործակալության հետ, որը համակարգում է մարդասիրական մուտքը Գազայի հատված։

Պիպերկորնն ասել է, որ առաջին երեք օրերից հետո կարելի է եզրակացնել, թե որքանով է նպատակահարմար երկարաձգել հրադադարը ևս մեկ-երկու օրով, որպեսզի կարողանան Գազայի հատվածի կենտրոնական հատվածում բավարար թվով երեխաների պատվաստել: Պատվաստման խմբերն այնուհետ կտեղափոխվեն անկլավի հարավ, հետո՝ հյուսիս:

Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տարածքում պատվաստումները կտևեն երեքից հինգ օր: