Որոշ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների և Եվրոպայում ամերիկացի բարձրաստիճան գեներալի կարծիքով՝ Եվրոպային և նույնիսկ ԱՄՆ-ին սպառնացող վտանգը, ամենայն հավանականությամբ, չի վերանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ավարտից հետո, գրում է VOA-ն: Հինգշաբթի օրը Կոլորադոյում Ասպենի անվտանգության ամենամյա ֆորումի ժամանակ ելույթ ունեցող պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայում պատերազմը և Կիևին աջակցությունը էկզիստենցիալ բնույթ են կրում, սակայն Ուկրաինայի հաղթանակը ներխուժած …

