Ոստան բնակավայրում մեկ անձի սպանության, երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
Բոլորը

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28–ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29–ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ գտնվելով Արտաշատ քաղաքում գործող հացի արտադրամասում, հանդիպել է նույն մարզի Արտաշատ համայնքի 24–ամյա բնակչին: Վերջինս, չնչին առիթով՝ բարևելու հարցի շուրջ, լեզվակռիվ է սկսել 29–ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առաջարկել է այլ վայրում հանդիպել:

Հիշյալ երիտասարդները, իրենց պատկանող «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներով, հեռացել են նշված վայրից՝ վարելով Ոստան բնակավայրի ուղղությամբ: Նույն օրը՝ 22:00-23։00–ի սահմաններում, 29–ամյա երիտասարդն իր 36–ամյա զարմիկի, իսկ 24–ամյա երիտասարդն իր 28–ամյա ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ, նախապես զինված տարբեր տեսակի զենքերով և դրանց փոխարինող այլ առարկաներով, գնացել են Արարատի մարզի Ոստան բնակավայրի գերեզմանոցի հարակից հատված՝ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ պարզաբանում կատարելու:

Նշված վայրում Արտաշատ համայնքի 24–ամյա բնակիչը, բացահայտ լիցքավորելով իր կողմից ապօրինի կերպով կրվող որսորդական երկփողանի ողորկափող հրազենը, 29–ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշան է բռնել երիտասարդի գլխի և կրծքավանդակի ուղղությամբ և 4-5 մետր հեռավորությունից կրակել: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտվին չի հասցրել, քանի որ հիշյալ երիտասարդն ինքնաբերաբար մի կողմ է նետվել և կրակված կոտորակները դիպել են վերջինիս ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Այնուհետև, վիճաբանության մասնակից 28–ամյա երիտասարդն իր մոտ գտնվող փայտյա մահակով, խմբի կազմում, 24-ամյա բնակչի կողմից 29-ամյա երիտասարդին սպանելու դիտավորությունը ավարտելու նպատակով, հարվածներ է հասցրել վերոհիշյալ երիտասարդի գլխին, իսկ Արտաշատ համայնքի 24–ամյա բնակիչը, շարունակելով հանցավոր ոտնձգությունները, կրկին լիցքավորել է հիշյալ հրազենը և ևս մեկ անգամ կրակել 29–ամյա երիտասարդի և վերջինիս հորեղբոր որդու ուղղությամբ, սակայն վրիպել է:

Այդ ընթացքում 36–ամյա տղամարդը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, «ПМ» «Մակարով» տեսակի ատրճանակով, 24–ամյա երիտասարդին ու նրա 28–ամյա ընկերոջը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, երկու անգամ կրակոց է արձակել նախ վերջինիս, այնուհետև նրա ընկերոջ կրծքավանդակների ուղղությամբ: Հիշյալ գործողությունների հետևանքով 28–ամյա երիտասարդին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի ծանր վնաս, իսկ 24–ամյա երիտասարդին՝ ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 24–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ, 12-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 24-ամյա բնակչի նկատմամբ խմբի կազմում 29-ամյա անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար վերջինիս նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում չիրականացնելու որոշում՝ մահվան հիմքով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։