Թուրքիայում կալանավորել են երկրում Իսրայելի հատուկ ծառայության ֆինանսական ցանցի ղեկավարին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայում դատարանը կալանավորել է երկրում իսրայելական հետախուզական ծառայության՝ ՄՈՍԱԴ-ի ֆինանսական ցանցի ղեկավար Լիրիդոն Ռեքսեփիին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրներին։

Հաղորդվում է, որ նա Կոսովոյի քաղաքացի է։

Նշվում է, որ իսրայելական հետախուզության անունից Ռեքսեփին անօդաչու թռչող սարք է օգտագործել՝ կադրեր նկարահանելով, ինչպես նաև պաղեստինյան քաղաքական գործիչների դեմ հոգեբանական գործողություններ է իրականացրել։ Բացի այդ, նա Թուրքիայում աշխատակիցներին գումարներ է փոխանցել, որոնք Սիրիայի մասին տեղեկություններ են հավաքել։

Թուրքիայի հետախուզական  գործակալությունը (MİT) վերահսկել է Ռեքսեփիի հաշվում կատարված բոլոր կասկածելի գործարքները և պարզել, որ նա բազմաթիվ անգամներ Western Union-ի միջոցով դրամական փոխանցումներ է կատարել Թուրքիայում աշխատող անձնակազմին։ Նրա նկատմամբ հսկողություն է սահմանվել օգոստոսի 25-ից, երբ վերջինս մուտք է գործել Թուրքիա։

Նշվում է, որ թուրքական հետախուզության և Ստամբուլի ոստիկանության համակարգված գործողությունների արդյունքում  նա ձերբակալվել է օգոստոսի 30-ին։ Հարցաքննության ժամանակ Ռեքսեփին խոստովանել է, որ դրամական փոխանցումներ է կատարել։