ՀԱՄԱՍ-ը թանկ կվճարի պատանդների սպանության համար. Նեթանյահու

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ մինչև ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության պարտությունը և զինյալների ձեռքում մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասված է իսրայելական ռազմական կաբինետի ղեկավարի հայտարարության մեջ, որը նա արել է Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող թունելներից մեկում վեց պատանդների դիերի հայտնաբերումից անմիջապես հետո։

Գազայի հատվածի հարավում օգոստոսի 30-ին չորս տղամարդու և երկու կնոջ մնացորդներ են հայտնաբերվել։ Օգոստոսի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատանդները սպանվել են 2-3 օր առաջ՝ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից մոտ տարածությունից արձակված մի քանի կրակոցների հետևանքով»։

Սեպտեմբերի 2-ի ասուլիսում մեկնաբանելով այս ողբերգությունը՝ Նեթանյահուն ներողություն է խնդրել զոհերի հարազատներից այն բանի համար, որ Իսրայելի իշխանությունները չեն կարողացել նրանց ողջ տուն վերադարձնել։

«Մենք մոտ էինք, բայց մեզ չհաջողվեց»,- խոստովանել է նա։

Միաժամանակ, Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը թանկ է վճարելու այս հանցագործության համար։