Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը: Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և …

