Շուրջ 7882 տուժող, հափշտակված ավելի քան 10 մլրդ դրամի միջոցներ․ բացահայտվել է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Վարութային և ապացուցողական համակարգված, լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ:

Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները, համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:

Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:

Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են՝ հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո, ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։ Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10.135.167. 956 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։