ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մարգարիտա Սիմոնյանի, RT-ի, «Ռիա Նովոստի»-ի, Sputnik-ի նկատմամբ

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) միջազգային հեռուստաալիքների ցանցի  և նրա մի շարք բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան «2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու Մոսկվայի փորձերի»։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցների են ենթարկվել 10 ֆիզիկական անձինք և երկու կազմակերպություններ։

«Россия Сегодня» մեդիա խմբի նկատմամբ սահմանված սահմանափակումները վերաբերում են նաև նրա հինգ դուստր  կառույցներին։ Բացի RT-ից, դրանց թվում են «Ռիա Նովոստի»-ն, «TV-Նովոստի»-ն, Ruptly-ն և Sputnik-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ոչ առևտրային «Դիալոգ» կազմակերպության և նրա առաջնորդ Վլադիմիր Տաբակի նկատմամբ։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին պարզել էին ռուսալեզու անկախ  լրատվամիջոցները, այն պատասխանատու է Ուկրաինայի պատերազմի մասին կեղծ տեղեկություններ տարածելու լայնածավալ արշավների համար։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև կրեմլամետ RaHDit հաքերային խմբավորման երեք անդամների նկատմամբ։ Նշվում է, որ երեքն էլ ռուսական հետախուզության ներկա ու նախկին աշխատակիցներ են:

Ինչպես նշում է ԱՄՆ  ֆինանսների նախաարարությունը, ռուսական պետական ​​գերատեսչությունները օգտագործում են արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ,  դիփֆեյքեր և ապատեղեկատվություն՝ «խաթարելու վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ» ԱՄՆ-ում և ազդելու դրանց արդյունքների վրա։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել է, որ RT-ն գործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմացությամբ։

Մայիսին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Ռուսաստանն անվանել էր  «ամենաակտիվ արտաքին սպառնալիքը» գալիք նախագահական ընտրությունների համար։ Նա ասել էր, որ ապատեղեկատվական արշավների  շրջանակներում Մոսկվան փորձել է ազդել Միացյալ Նահանգներում միգրացիայի վերաբերյալ բանավեճերի վրա՝ նպատակ ունենալով  վրդովմունք առաջացնել ընտրողների մոտ։ Հուլիսին էլ  ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր X սոցիալական ցանցում «բոտ ֆերմայի» կողմից իրականացվող ռուսական ապատեղեկատվական արշավը դադարեցնելու մասին։ Նշվում էր, որ ԱՄՆ-ում տարաձայնություններ սերմանելու ծրագիրը մշակվել է RT-ի  բարձրաստիճան խմբագրի կողմից, որը ֆինանսավորվում է Կրեմլի և աջակցվում՝ ԱԴԾ-ի կողմից։