Բելառուսի տարածքում ռուսական խոցված ԱԹՍ-ի բեկորներ են ընկել․ «Բելառուսկի գայուն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել, փոխանցում է Current Time-ը։

Գիշերը Ժիտոմիրում պայթյուններ են լսվել։ Առավոտյան Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի գրոհի պատճառով քաղաքում աշխատում են հակաօդային պաշտպանության ուժերը։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչու սարքերը շարժվել են Չեռնիգովի, Կիևի և Սումիի շրջանների ուղղությամբ։ Հարձակման հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։

Պայթյուններ են լսվել նաև Բելառուսի Գոմել քաղաքում։ «Բելառուսկի գայուն»-ը պնդում է, որ Գոմելի շրջանում ռուսական «Շահեդ»-ներ են խոցվել, պայթյունի երկու ձայն է լսվել, բելառուսական ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացել։

Ըստ Flagstaff-ի՝ անօդաչու թռչող սարքերի բեկորները կարող էին ընկնել Նովոբելիցկի թաղամասում․ այնտեղ երկու փոքր հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են։

Ավելի ուշ «Բելառուսկի գայունը» հայտնել է ևս երկու անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք շարժվել են Գոմելի շրջանի Խոյնիկի քաղաքի և Բրագին գյուղի ուղղությամբ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում «Օլխա» համազարկային կրակի համակարգի և յոթ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Բացի այդ, ենթադրվում է, որ Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածում հերթապահող կրակային զինատեսակներից երկու անօդաչու նավ է ոչնչացվել։