Արցախի Հանրապետության լուծարումից հետո տեղի է ունեցել պետական միջոցների յուրացում․ նման պնդում է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը։ Լրատվամիջոցն այդ թեմայով երկու հոդված է հրապարակել այն շեշտադրմամբ, որ 2023-ի սեպտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում մեծահարուստների կողմից գույքեր են յուրացվել։ ՀԺ-ն պնդում է, թե Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի օգնական Հարութ Ավագյանի անունով են …

