Ժնևում ներկայացվել են հավաքներին մասնակցության ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին և 5-ին ՀՀ կառավարության անդամները Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Քննարկման ընթացքում Ռուսլան Մարանդյանը ներկայացրել է հավաքներին մասնակցության ընթացքում երեխաների (անչափահասների) իրավունքների պաշտպանության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները, այդ իրավունքների հնարավոր խախտումներին հակազդելու ներքին կառուցակարգերը։ Այդ համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ծառայողների կրթական (վերապատրաստման) ծրագրին՝ ընդգծելով դրա երեխայակենտրոն բաղադրիչը։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետը ներկայացրել է նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործմանը հակազդելու ուղղությամբ Ներքին գործերի նախարարության գործունեության, մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հաշվառման, նրանց կողմից իրավախախտումների կանխարգելման, անչափահասներին աջակցության ներպետական գործիքակազմերը։

Քննարկումների ընթացքում բարձր են գնահատվել ՀՀ կառավարության ջանքերը, նաև ներկայացվել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակում հետագա բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։