ՀՀ օրգանական քիմիայի ԳՀ կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը քաղաքապետարանի միջնորդությամբ դադարեցվել է
Հասարակություն
07.09.2024 | 10:58Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,- գրել է Կոստանյանը։