Վոլգոգրադի մարզում մարդատար գնացքի վագոնների ռելսերից դուրս գալուց հետո հոսպիտալացվածների թիվը հասել է 55-ի, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի երկաթուղիները։ «Ընդհանուր առմամբ, գնացքը բաղկացած է եղել 20 վագոնից, որոնցում եղել է 813 մարդ։ Նախնական տվյալներով՝ տուժել է 140 ուղևոր, որոնցից ութը երեխաներ են։ 55 մարդ հոսպիտալացվել է Կոտելնիկովո քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- …

