Մենք պետք է ներգրավվենք, որ Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն․ ԱՄՆ սենատոր

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան այցելելուց հետո բոլորը տպավորվել են, թե որքան է այդ երկիրը փոխվել կարճ ժամանակում՝ պայքարում է տարածաշրջանում մարտահրավերների դեմ, և ԱՄՆ-ը կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ՝ ոչ միայն օգնելու Հայաստանին կառուցելու ժողովրդավար երկիր, այլև սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ։ Այս մասին Հայաստանի ժողովրդավարությանն ու արևմտյան ապագային աջակցմանը նվիրված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած  լսումների ժամանակ հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։

«Հայաստանը երկիր է, որն ուզում է որոշել իր ապագան։ Եվ դա դժվար է, քանի որ կան արտաքին գործոններ, որոնք դժվարացնում են դա անել։ Կարևոր է, որ մենք հասկանանք ոչ միայն անմիջական սպառնալիքները, այլև ավելի լայն աշխարհագրությունը, այն դերը, որն ԱՄՆ-ը կարող է ունենալ՝ ապահովելու անկախ, ժողովրդավար, բարգավաճ ապագա  հայերի և տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանից եկող ուղիղ սպառնալիքների մասին՝ սենատորն ընդգծել է․ «Ադրբեջան վերջերս եկել ու վերցրել է Լեռնային Ղարաբաղը, էթնիկ զտում իրականացրել։ Նրանք ոչ միայն տեղահանել են մի ամբողջ էթնիկ խմբի, այլև վտանգի տակ են դրել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը»։

Ըստ Քարդինի՝ Ադրբեջանը հիմնվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով, իսկ ՌԴ-ը ասում է՝ «գնա և ամբողջը վերցրու»։ Սենատորը նշել է, որ Ռուսաստանը դեռևս ներկայություն ունի Հայաստանում և տեղյակ է, որ այստեղ փորձում են ազատվել ռուսական որոշ ներկայությունից։

Ամերիկացի սենատորը նաև ասել է, որ Հայաստանը բարդ հարևաններ ունի։

«Ռուսաստանը, որը հուսալի չէ Հայաստանի համար, Ադրբեջանը, որի ցանկության մասին խոսել ենք՝ ոչ միայն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղը, այլև վերցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Մենք ունենք Իրանը, որը ևս հուսալի չէ, ինչպես նաև Թուրքիան։ Բոլորս հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները, սահմանները հիմա փակ են։ Մենք պետք է ներգրավվենք, որ Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն, ինքնուրույն որոշումներ կայացնեն, Ռուսաստանին դուրս հանել երկրից։ Դա նաև նշանակում է  հարաբերությունների կարգավորում Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտարարել է Բեն Քարդինը։