Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց երկու ամիս անց Արմեն Գևորգյանի գործը դեռևս չի մակագրվել այլ դատավորի

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց հետո դեռևս չի մակագրվել այլ դատավորի։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնում են Երևանի քրեական դատարանից։

Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ՝ հուլիսի 15-ին, Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Արմեն Գևորգյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ նրան մեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ողջամիտ ժամկետ խախտելու մեջ։ Սա կաշառքի վերաբերյալ գործն է, որով անցնում էին Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։ Ստացվում է՝ Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են մի գործով ողջամիտ ժամկետ խախտելու մեջ, որը նրա լիազորությունները դադարեցնելուց 2 ամիս անց դեռևս չի մակագրվել։

Հիշեցնենք որ 2023-ի տարեվերջին Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է, որ իր նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Արմեն Գևորգյանի մասով քննությունը շարունակվում էր մինչև Դանիբեկյանի լիազորությունների դադարեցումը։

Արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդության համաձայն՝ Դանիբեկյանը լսել է պաշտպանների՝ նույնաբովանդակ միջնորդությունները, չի ստուգել նիստին չներկայացած պաշտպաններից մեկի կողմից հայտնած այն տեղեկությունը, որ կորոնավիրուսով վարակակրի հետ է շփվել, միջնորդությունների քննության համար հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և հետաձգել դատական նիստերը։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ համարել է, որ Դանիբեկյանի կողմից թույլ տրված խախտում անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ և հեղինակազրկում է դատական համակարգը։

Իսկ ո՞վ պետք է հետևի ողջամիտ ժամկետներում գործի քննության ժամկետներ խախտելու համար լիազորությունները դադարեցված դատավորի վարույթում առկա գործերի ողջամիտ ժամկետներում մակագրման գործընթացին, պարզ չէ։

Արաքս Մամուլյան