Բելառուսի Լելչիցկի շրջանում հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ է սահմանվել։ Բելառուսի այս շրջանը սահմանակից է Ուկրաինային։ Հակաահաբեկչական ռեժիմ մտցնելու մասին այսօր առավոտյան հայտնել է Լելչիցկիի շրջանային վարչությունը՝ հղում կատարելով Գոմելի մարզի ԿԳԲ-ի վարչությանը։ Շրջանի բնակչությանը խնդրել են հանգստություն պահպանել ու ենթարկվել ուժային կառույցների աշխատակիցների պահանջներին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է Կոմերսանտը։ Լելչիցկիի շրջանը գտնվում է Բելառուսի հարավում։ …