ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը Բաքվին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր տնտեսագետին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը  հերթական անգամ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել  հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուին։

«Դոկտոր Գուբադ Իբադօղլուն՝ միջազգայնորեն հարգված գիտնական և քաղաքական ակտիվիստ, այսօր տնային կալանքի տակ է անցկացնում իր ծննդյան 53-րդ տարեդարձը՝ Ադրբեջանում կոռուպցիայի բացահայտման համար 274 օր կալանքից հետո: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում իշխանություններին  ազատ արձակել Գուբադ Իբադօղլուին»,- գրել է Քարդինը X-ի իր էջում։

Քարդինը օրերս հայտարարություն էր տարածել 2024 թվականի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովը (COP29) Բաքվում  անցկացնելու առիթով և կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել հայ գերիներին, ինչպես նաև կառավարության կողմից անարդարացի ձերբակալված ադրբեջանցիներին։

Նշենք, որ այս տարվա ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։

Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ։

Էմմա Չոբանյան