COP29-ին ընդառաջ կոչ եմ անում Ալիևին ազատ արձակել անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայերին․ Բեն Քարդին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը հայտարարություն է հրապարակել 2024 թվականի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովը (COP29) Բաքվում  անցկացնելուն։

«COP29-ի նման խոշոր միջազգային համաժողովի հյուրընկալումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ և ակնկալիքով, որ ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության և հարցերի անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի և հավաքների ազատության ճանաչում:Ադրբեջանը դա չի արել։ Եթե Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել Եվրատլանտյան համայնքի հետ, ես կոչ եմ անում նախագահ Ալիևին ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայ ձերբակալվածներին և հասարակական  ակտիվիստներին, որոնք խաղաղ կերպով բողոքել են Չովդարի ոսկու հանքավայրում վատ աշխատանքային պայմանների և շրջակա միջավայրի վրա ազդեցության դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Քարդինը նշում է, որ Ադրբեջանն ունի միջազգային հանրության կարևոր անդամ և Միացյալ Նահանգների գործընկեր լինելու ներուժ, բայց դա անելու համար նա պետք է ազատ արձակի նրանց՝ նախկին պատգմավոր, շրջակա միջավայրի պաշտպան  Նազիմ Բայդամիրլին,  կոռուպցայի դեմ պայքարող Գուբադ Իբադօղլուին, ժողովրդավարության ակտիվիստ Բահթիյար Հաջիևին, մարդու իրավունքների ակտիվիստ Իլհամիզ Գուլիևին, ընտրությունների անկախ դիտորդ Անար Մամմեդլիին, կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող  խմբագիրներ ու լրագրողներ Ուլվի Հասանլիին, Մուհամմեդ Կեկալովին, Սևինջբ Վագիֆքըզիին, Նարգիզ Աբսալամովային, Հաֆիզ Բաբալիին, Էլնարա Գասիմովային, անկախ լրագրող Ազիզ Օրուջևին, Տոգիգ Յագուբլուին, լրագրող Ալեսքեր Մամմեդլիին և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադային։

«Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` այդ անձանց անհապաղ ազատ արձակելով»,-նշում է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։