Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս ՌԴ-ի խորքում հարվածները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից հնարավոր թույլտվությունը Ուկրաինային՝ Ռուսաստանում թիրախների դեմ հեռահար զենք օգտագործելու համար, միջազգային իրավունքի շրջանակներում է։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում իր լիտվացի գործընկեր Լաուրինաս Կասչյունասի հետ հանդիպմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միջազգային իրավունքը դա թույլ է տալիս»,- ասել է Պիստորիուսը՝ պարզաբանելով, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ազատ են «այդպես որոշել» Կիևին մատակարարած զենքի առնչությամբ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն սպառնալիքներին, թե նման թույլտվությունը կնշանակի ՆԱՏՕ-ի պատերազմի մեջ մտնելը, Պիստորիուսն ասել է.

«Պուտինի սպառնալիքները դրանք Պուտինի սպառնալիքներն են։ Սա այն ամենն է, ինչ պետք է ասել։ Նա սպառնում է, երբ ցանկանում է և լռում է, երբ անհրաժեշտ է համարում»։

Նա հավելել է, որ Պուտինը վերջին տարիներին բազմիցս սպառնացել է արևմտյան երկրներին՝ թույլ չտալու Ուկրաինային աջակցություն, սակայն դա չպետք է ազդի Կիևին տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելու վրա։

Գերմանիայի ու Լիտվային ՊՆ ղեկավարները Բեռլինում համաձայնագիր են ստորագրել Լիտվայում գերմանական բրիգադի մշտական ​​տեղակայման մասին։ Գերմանիայի կառավարությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմի ֆոնին որոշել է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը և մշտական տեղակայել Բունդեսվերի մոտ 5000 հոգանոց բրիգադը Լիտվայում։