Օգոստոսի 2-ին Քըզըլհաջիլի գյուղում, որը Հայաստանի կողմից Ադրբեջանին է փոխանցվել 2024 թվականի ապրիլի 19-ի սահմանազատման մասին պայմանավորվածության հիման վրա, ական է պայթել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական սահմանային ծառայության և ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվության մեջ ասվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքից վիրավորվել են պետական սահմանապահ ծառայության ենթասպա Հայալ Ահադլին …

