Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարանի» գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։ Նշվում է, որ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 10 մլն մանաթ է հատկացվել Գիտության և կրթության նախարարությանը՝ համալսարանի գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Հավելենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու …